Իշխան Սաղաթելյան. Կենդանակերպի նշանը՝ Փրկապզուկ
Այս շաբաթը հագեցած կլինի բոցաշունչ իրադարձություններով:
Երկուշաբթի օրը Սևանում 131 համարանոց հյուրանոց կառուցելու թույլատվություն կստանաք՝ ի պատիվ ՀՅԴ-ի հիմնադրման 131-ամյակի:
Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ այլևս չեք հանդուրժելու իշխանություններին և խորհրդարանում փոխխոսնակի աթոռը երկու մետր հեռու կքաշեք Ալեն Սիմոնյանի աթոռից:
Չորեքշաբթի օրը կազդարարեք դիմադրության նոր շարժում ձևավորելու մասին՝ Ալեքսանդրապոլի, Ղարսի և եռակողմ պայմանագրերը չեղարկելու համար:
Հինգշաբթի օրը աշխատանքային հանդիպում «Դրո-2» կառույցի ակտիվիստների հետ. կքննարկվեն փոխշահավետ համագործակցության, ռազմական ոլորտում դաշինք կազմելու վերաբերյալ հարցեր:
Ուրբաթ օրը կհերքեք այն ստահոդ լուրերը, թե Դաշնակցությունը Քոչարյանի կամքով առաջնորդվող կառույց է. երեկոյան կհերքեք ձեր հերքումը, հաջորդ օրը կհերքեք ձեր հերքման հերքումը:
Շաբաթ-կիրակի օրերին սկսեք գրել «Արժանապատիվ պատերազմ՝ հարստանալու պահը» հոդվածը: