Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը` Շեքսպերիեր:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի մշակութային իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհրապարակեք «Կառավարության հարց ու պատասխան» բանաստեղծությունը:
Երեքշաբթի Հանրապետության Հրապարակում մեծ շուքով կնշեք թավշյա հեղափոխության հոբելյանական տարի 10-ամսյակը:
Չորեքշաբթի կսկսեք գրել «Ձեռքդ հետ տար արձակի վրայից» երկհատորյակը:
Հինգշաբթի օրը լայվ կմտնեք ու կհայտարարեք, որ կոռումպացված նախկինները տող առ տող, հանգ առ հանգ պատասխան են տալու:
Ուրբաթ օրը Հրայր Թովմասյանը ձեզ փետրավոր գրիչ կուղարկի. մուսայի անկում, դեպրեսիա:
Շաբաթ և կիրակի օրերին «Իմ քայլը» խմբակցությունը արտահերթ նիստ կհրավիրի՝ ձեր թեկնածությունը Պուլիտցերյան մրցանակի ներկայացնելու օրակարգով: