...

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Աստղերը հուշում են. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը՝ Բադատուտուց

Այս շաբաթը կփակվի ազգակործան պատուհաններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Արցախը Հայաստան է ու վերջ, իսկ Ղարաբաղը՝ Ադրբեջան ու պրծ:

Երեքշաբթի օրը կընդգծեք, որ ընդդիմությունը ուտող-ուրացող է. միայն վերջին մեկ տարում Հայաստանի Հանրապետությունը նրանց 12 ամսվա աշխատավարձ է վճարել:

Չորեքշաբթի օրը կառաջարկեք Արցախի հետ կապը պահպանել աղունիկների միջոցով, քանի որ բջջային կապը մենակ ռոումինգով է լինելու:

Հինգշաբթի օրը խորհրդարանում կգաղտնազերծեք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դպրոցական ատեստատների ավարտական իրական գնահատականները՝ պնդելով, որ Արցախի հանձնումը այդտեղից է սկսվել:

Ուրբաթ օրը՝ հաշվի առնելով ներքաղաքական լարված իրավիճակը, կտեղեկացնեք, որ 2050 թվականին Հայաստանի հավաքականի՝ ֆուտբոլի աշխարհին չեմպիոն դառնալու խոստումը տեղափոխվում է 2100 թվական:

Շաբաթ-կիրակի օրերին կառավարական առանձնատան հակառակ կողմից գրեք ձեր նոր հոդվածը. «Ի՞նչ անել և ո՞վ է մեղավոր»:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   19881 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ