Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը՝ Գնդլիկ-Թքունիկ
Այս շաբաթը հագեցած կլինի քյալաբարո և քայլաբարո իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհետևեք Կառավարության շենքի 2-րդ հարկի ձախից 3-րդ սանհանգույցի վերանորոգման համար տենդերի արդյունքներին:
Երեքշաբթի օրը ի պատասխան Ալիևի հերթական ելույթի՝ ջախջախիչ հոդված կգրեք «Մուրզիլկա» տելեգրամ-ալիքում՝ «Հավայի աղբյուր» անվան ներքո:
Չորեքշաբթի օրը կառաջարկեք քրեականացնել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին տարատեսակ իրերի և մարմնի գլուխների, կոթերի, պոչերի հետ համեմատելը:
Հինգշաբթի օրը Կենտրոնական Ընտրական հանձնաժողովում բացման խոսքով ելույթ կունենաք ՔՊ-ի վարչության արտահերթ նիստում:
Ուրբաթ օրը ջերմաստիճանի կտրուկ անկումը կպայմանավորեք 90-ականների մութ ու ցուրտ տարիներով, սպառողական ապրանքների կտրուկ աճը՝ 2000-ականների մոնոպոլիաներով, իսկ ռուսների հոսքը Հայաստան՝ ձեր ակտիվ արտաքին քաղաքականությամբ:
Շաբաթ-կիրակի օրերին գրեք «Թռիչք թթվի քարի վրայով» ռազմացրողական հոդվածը, բայց նոր անուն մտածեք. հավաստի լինում են միայն աստղերը: