Րաֆֆի Հովհաննիսյան. Կենդանակերպի նշանը՝ Կարա՞ս
Այս շաբաթը հագեցած է, պարզապես հագեցած է:
Երկուշաբթի օրը կհայտարարեք հացադուլ. առավոտը 9-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում և երեկոյան ժամը 23:50-ին:
Երեքշաբթի օրը կբացահայտեք ֆիկուսի ֆոկուսը, թե ոնց դարձաք արտգործնախարար:
Չորեքշաբթի օրը հարմար է ազգին որևէ կոչով դիմելու համար, չմոռանաք շեշտադրումները ճիշտ դնել:
Հինգշաբթի օրը Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին կառաջարկեք ազգովի դառնալ ռեյնջեր, Սյունիքի մարզի բնակիչներին՝ նինջա, իսկ Երևանի բնակիչներին՝ շաոլին:
Ուրբաթ օրը ձայն բազմացի բազմաթիվ խնդրանքներով կինքնաառաջադրվեք մոլորակի թիվ մեկ ընդդիմադիրի պաշտոնում:
Շաբաթ-կիրակի զբաղվեք ազգը փրկելու նախագծեր մշակելու սուրբ գործով. ձեր աստղը դեռ չի մարել: