...

Րաֆֆի․ ներքին մտավիճակի մետաստազը

Րաֆֆի․ ներքին մտավիճակի մետաստազը

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել ուղերձով, որի առիթը, թերևս, նախօրեին ադրբեջանցիների իրականացրած, ինչպես ինքն է ասում՝ «պժգալի ահաբեկչությունն» է։ Պրն Հովհաննիսյանը խստորեն քննադատել է «ակունքամոռ» իշխանություններին, կոչ արել «ազգովի դառնալ Սպարապետ», և զգուշացրել, որ եթե չկարողանանք փոխել մեր «ներքին մտավիճակը, կամավիճակը, հոգեվիճակը, գոյավիճակը և իշխանավիճակը», թշնամին «ընդսմին՝ դաժանաբար, անդադրում և բռնադատորեն» գրավելու է Արցախն ու Հայաստանը։

Հարկ է նկատել, որ աներկբա և վեհանձնորեն՝ տիար Հովհաննիսյանը տակավին իրավացի է։ Խաղաղամերժ ոսոխի ժպիրհ պահվածքը մեզ պարտադրում է ընդսմին հայրենահաճո գերաշնորհությամբ մարտնչել բոլոր այն անագորույն ուժերի դեմ, որոնք ցանկանում են դաժանաբար, անդադրում և բռնադատորեն խեղել մեր աստվածընտրյալ ազգի մտավիճակի և իշխանավիճակի պայքարն ընդդեմ նրանց, ում միակ նպատակը սեփական լափավիճակն ու ջեբավիճակը բարելավելն է։

Հ․Գ․ Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք։ Գնացել էի Մոսկվա՝ հաղթանակը բերելու։ Ճանապարհին Զորավար Վովան հրավիրեց համատեղ աղոթքի։ Ես ի՞նչ իմանայի, որ դա պժգալի ահաբեկչություն է Տիրահաճո Հայ Ազգի Յանդեպ (չշփոթել «Յանդեքսի» հետ)։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1631 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ