...

Բադասխան ենք տալու

Բադասխան ենք տալու

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը վերջերս մեկ-մեկ երևում է ընդդիմության հանրահավաքներում, հարցազրույցներից մեկում հայտարարել է, թե «համազգային լուծումն ուղղակի մեզ բերելու է նոր խոսքի, նոր բովանդակության, նոր հարթակի»։ 

Այստեղ երկու տարբերակ կա։ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ հենց այնպես, կամայական հաջորդականությամբ ինչ-որ բառեր է արտասանում, կամ մտածում է նաև դրանց բովանդակության մասին։ Եթե գործ ունենք երկրորդ տարբերակի հետ՝ ստացվում է, որ ըստ պրն Հովհաննիսյանի, նախ պիտի ունենանք «համազգային լուծում», որից հետո միայն կհայտնվեն նոր խոսքը, նոր բովանդակությունն ու նոր հարթակը։ Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե հակառակը՝ «համազգային լուծման» համար անհրաժեշտ է նոր հարթակ, նոր խոսք և նոր բովանդակություն։ Իսկ եթե պրն Հովհաննիսյանը հենց այնպես, կամայական հերթականությամբ գեղեցիկ բառեր է արտասանում (հիշում եք, չէ՞, թե ինչ կարգախոս էր հորինել՝ «Արժե ապրել մինչև ապրիլ ու հավերժող բյուր գարուններ»), ապա ավելի տպավորիչ կլիներ, եթե դրա նման մի բան էլ այս անգամ ասեր։ Օրինակ՝ «Իրապես բռունցքվելու է միասնական Լաոն մեր, որ ժառանգվի հարթակն ուղերձի դեպի հավերժության ընձյուղները»։ Ով էլ փորձի դրա մեջ իմաստ փնտրել՝ բադասխան է տալու։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1661 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ