...

Սալամ-սալամ, пока-пока!

Սալամ-սալամ, пока-пока!

ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ գիշերը տաքսիով տուն գնալիս պարզել է, որ վարորդը ադրբեջանցի է, որը սպասում է թուրքական բանակին, որ գա ու գյուլլի հայերին, Արցախն ու Նախիջևանն էլ միշտ Ադրբեջանինն են եղել, վերջում էլ՝ հրաժեշտ տալիս, ասել է՝ սալամ:

«ՉԻ». Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենը վարորդի հետ խոսակցության հազիվ 10 տոկոսն է ներկայացրել: 

Էդ վարորդը նաև հպարտությամբ պատմել է, որ իր պապը գերմանական ՍՍ զորքերի կազմում է ծառայել ու մասնակցել Կովկասի դենացիֆիկացիայի օպերացիային, իսկ տատը Բյուլ-Բյուլ օղլու խմբում հարյուրավոր հայկական երգեր է յուրացրել: 

Վարորդի մորական կողմով պապը սովետական շպիոն է եղել, աշխատել է Օլդրիջ Էյմսի հետ, տատը թուրք-ամերիկյան շպիոն է եղել, աշխատել է Արբատի շաուրմայանոցում:

Բայց հետաքրքիր է՝ նախկին արտգործնախարար մարդը, վարորդից այդքան բան լսելով, ոչ մեքենայի համարն է ֆիքսել, ոչ՝ վարորդի անունը, ու փոխանակ այդ ամենը հայտնի համապատասխան ծառայություններին, լրագրողներին է պատմել: Մի 10 րոպե պատմում էր, թե ինչ է ասել վարորդը, ինքն էլ լուռ լսել է: 

Հ.Գ. Ի դեպ, հրաժեշտի ժամանակ «սալամ» չեն ասում:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1623 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ