...

Հելոուինն է մոտենում

Հելոուինն է մոտենում

ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը գրել է. «Իմ քվեարկությամբ որևէ իշխանություն՝ նախկին կամ ներկա, չի եկել իշխանության։ Եղել եմ սկզբունքային ընդդիմադիր բոլորին»:

«ՉԻ». Մենք հատուկ ենք նշել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը արտգործնախարար է եղել: Այսինքն` ինչ-որ իշխանության մաս է կազմել:

Բայց եթե ասում է, թե սկզբունքային ընդդիմադիր է եղել բոլոր իշխանություններին, նշանակում է՝ արտգործնախարար եղած ժամանակ այնքան էլ սկզբունքային չի եղել, կամ էլ այնքան էլ ընդդիմադիր չի եղել: 

Դրանից հետո ինչքան նախագահական ընտրություններ են եղել, ոչ մեկի օգտին չի քվեարկել, քանի որ իրենից ավելի արժանի մարդ չի գտել: 

Բոլոր դեպքերում գովելի է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 1991 թվականին չի քվեարկել իշխանությունների օգտին, մանավանդ, որ այն ժամանակ նա ԱՄՆ-ի քաղաքացի էր և քվեարկելու իրավունք չի ունեցել:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   496 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ