Վահագն Խաչատուրյան. Կենդանակերպի նշանը` Քամելեոն
Այս շաբաթը հարուստ է թարս ու շիտակ իրադարձություններով:
Երկուշաբթի կհայտարարեք, որ համաձայն չեք Վահագն Խաչատրյանի՝ 1990-ական թվականների հայացքներին ու գործունեությանը:
Երեքշաբթի օրը ափսոսանք կհայտնեք, որ հայերը 1896 թվականին Սուլթան Համիդի հետ խաղաղության պայմանագիր կնքելու փոխարեն գերադասել են Սասունում ապստամբություն բարձրացնել:
Չորեքշաբթի օրը հանդիպում Մոզամբիկի հայ համայնքի հետ. ելույթում կներկայացնեք Ղարաբաղյան շարժման բացասական հետևանքները համայնքի կյանքում:
Հինգշաբթի պաշտոնական այց Երևանի գաջի գործարան. կծանոթանաք գաջելու 50 երանգներին:
Ուրբաթ օրը «Իմ քայլը» հիմնադրամը ձեզ կպարգևատրի «Խաղաղության բայղուշ» փոխանցիկ դրոշով:
Շաբաթ-կիրակի զերծ մնացեք ագրեսիվ գործողություններից. աստղերը հեզություն են սիրում: