Վահան Քերոբյան. Կենդանակերպի նշանը՝ Մեմյու
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի բարգավաճ իրադարձություններով:
Երկուշաբթի կհայտարարեք, որ 2021 թվականին ադրբեջանցի տուրիստների աճը՝ Ջերմուկի և Կապանի ուղղություններով, կկազմի 847 տոկոս:
Երեքշաբթի կհայտարարեք, որ Google-ով ապացուցվել է. Ամուլսարը մերն է, կամ՝ ձերը, կամ էլ՝ բաժնետերերինը:
Չորեքշաբթի կոչ կանեք հրաժարվել թուրքական բոլոր ապրանքներից, եթե դրանք չեն պատվիրվում Menu.am-ից:
Հինգշաբթի կհռչակեք ձեր տնտեսական կարգախոսը. «Նոր հանքեր, նոր տարածքներ»:
Ուրբաթ Դավոսի համաժողովում կներկայացնեք «Հայաստան-2050» զեկույցը. կպարզաբանեք, որ 2050-ը դոլարի կուրսն է:
Շաբաթ և կիրակի օրերին ավարտին հասցրեք ձեր վերլուծությունը. «Լիբիան և Լիդիան. տարբերություններ և նմանություններ»:
«Չորրորդ իշխանություն», թիվ 40, 2020
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: