Վահան Քերոբյան. Կենդանակերպի նշանը՝ Փուփուլավոր կկու
Այս շաբաթը կնշանավորվի նշանակալից զարգացումներով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Ադրբեջանն ընդամենը նավթ ունի, իսկ մենք՝ հարյուրավոր լեռնագագաթներ, չհաշված՝ Մասիս սարը:
Երեքշաբթի օրը կներկայացնեք Հատիս լեռան տնտեսական զարգացման մենյուն ու նախահաշիվը:
Չորեքշաբթի օրը Գագիկ Ծառուկյանը կտեղեկացնի, որ դեպի Հիսուսի արձան հատուկ մոպեդի ճանապարհ է կառուցում. բարձր տրամադրություն, շահութաբերության ակնկալիք:
Հինգշաբթի օրը կառավարության նիստում կառաջարկեք Մարգարայի անցակետի կողքերը, մի հատ սարոտ տեղ տեղադրել բուդայի արձանը՝ հիմնավորելով, որ հավի բդի 70 մետրանոց կոթողը հարյուր միլիոնավոր տուրիստների ախորժակ է բացելու:
Ուրբաթ օրը Աբովյանում կմասնակցեք կարտոշկի միկրոչիպսերի արտադրության տեխնոլոգիական նոր կենտրոնի բացման արարողությանը:
Շաբաթ-կիրակի օրերին մտածեք, թե Երևանի փոշին ինչպես ներդնել տնտեսական նոր ծրագրերում: