Վլադիմիր Սոլովյով. Կենդանակերպի նշանը՝ Երեկոյան սոխակ:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի տարածաշրջանային իրադարձություններով:
Երկուշաբթին ծանր օր է. ձեր հաղորդումը նվիրված կլինի ոչ Ուկրաինային, ոչ՝ ԱՄՆ-ին, ոչ էլ նույնիսկ՝ Նավալնուն:
Երեքշաբթի առավոտյան տնից դուրս գալիս շեմքին մի խումբ հայ հայրենասերների կտեսնեք, որոնք ընդունելություն կպահանջեն ձեր ֆեյսբուքյան էջում:
Չորեքշաբթի օրը Արթուր Ղազինյանը Viber-ով ձեզ կխնդրի, որ դուք խնդրեք Սերգեյ Շոյգույին, որ նա խնդրի Դմիտրի Պեսկովին, որ նա խնդրի Պուտինին, որ նա փրկի Հայաստանը:
Հինգշաբթի կմասնակցեք «Մեկ ազգ, մեկ Ռուսաստան» համահայկական ընդդիմադիր շարժման միասնական հավաքին և կըտրվեք նրա պատվավոր իրավախորհրդատու:
Ուրբաթ օրը կկազմեք «Հայրենիքի փրկության» ժամանակավոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի հետ կոալիցիոն հուշագիր կկնքեք:
Շաբաթ և կիրակի օրերին անջատեք ձեր հեռախոսները, որպեսզի ԲՀԿ-ի բարոյականները «յազվա» չլինեն: Եվ հիշեք. աստղերը հուշում են, բայց չեն փրկում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2020