...

Այց առ այց պատասխան եք տալու

Այց առ այց պատասխան եք տալու

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

«ՉԻ». Հիմա կհարցնեք. բա այստեղ «ֆիշկեն» ո՞րն է: Ո՞րն է արտառոցը: Բանն այն է, որ հայկական քիփիլիկ կուսակցություններից մեկի ղեկավարը երեկ հայտարարել է, թե կուսակցության անունից հարցում է ուղարկել ՀՀ կառավարություն: Հարցերի բովանդակությունը սպանիչ է, խորհուրդ ենք տալիս այդ կուսակցապետին շարունակել նույն ոգով և Արայիկ Հարությունյանին հետևյալ հարցերը ուղղել:

1. Ինչպիսի՞ այցով է նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա):

2. Այցելության ընթացքում ինչպիսի՞ օրակարգ է նախատեսված (խնդրում եմ ներկայացնել պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների շրջանակը, ընթրիքի և նախաճաշի մենյուն, կոֆեի բաղադրությունը)։

3. Պատվիրակության կազմը (ո՞վ էր ինքնաթիռում նախարարի կողքին նստած մարդը):

4. ՀՀ պետական բյուջեից որքա՞ն գումար է ծախսվել տվյալ այցելության վրա, ինչի՞ ավտոբուսով չեք գնացել: 

Զարմանալի է, որ այդ կուսակցապետը չի հարցրել վարչապետի անվտանգության ծառայության աշխատակիցների ցանկը, լուսանկարները, զենքի առկայությունը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1160 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ