...

Այդպես էլ մնաց մարդու իրավունքների կիսապաշտպան

Այդպես էլ մնաց մարդու իրավունքների կիսապաշտպան

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը անդրադառնալով հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման թեմային՝ ասել է. «Միտված եմ ավելի շատ հավատալ այն վարկածին, որ Նաիրի Հունանյանը դիմում չէր գրի, եթե նրան սիրտ տվող չլիներ»:

«ՉԻ». Եթե Լարիսա Ալավերդյանը Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ է համարում, բնականաբար, Նաիրի Հունանյանի հավանական խոսելն էլ պետք է ծանր տանի: 

Ուշադրություն դարձրեք, որ Նաիրի Հունանյանը 20 տարի բանտում գտնվելուց հետո է դիմում գրել, ինչպես դա նախատեսված է ցմահ դատապարտվածների դեպքում: Նախկինում շատերն են 20 տարին լրանալուց հետո ներման դիմում գրել, բայց հատկապես Նաիրի Հունանյանի դեպքում Լարիսա Ալավերդյանը որոշեց, որ նրան սիրտ են տվել: 

Ոչ մի խոսք այն մասին, որ Հունանյանին կարող են բաց թողնել. դա բոլորն են բացառում և այստեղ հարց չկա: Բայց Լարիսա Ալավերդյանը վատ է զգում. դա նրանից է, որ վատ են զգում ժամանակին իրեն մարդու իրավունքների պաշտպան նշանակած ուժերը: Որպես իրավապաշտան, նա պարտավոր է զուտ օրենքի տեսանկյունից նման հարցերը դիտարկել: Բայց չի անում: Դրա համար էլ Լարիսա Ալավերդյանին համարում էին մարդու իրավունքների կիսապաշտպան: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5456 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ