...

Այդպիսի պատիժ ցանկացած ժողովուրդ կերազեր

Այդպիսի պատիժ ցանկացած ժողովուրդ կերազեր

Ռեժիսոր և համատեղության կարգով Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նիկոլը մեր պատիժն է Սերժին հանդուրժելու համար: Սերժը պատիժ է Ռոբին ընդունելու համար: Ռոբը՝ Լևոնի համար: Լևոնը՝ Սովետի պատիժն է»:

«ՉԻ». Իսկապես տաղանդավոր մարդ: Մի քանի կարճ նախադասություն և մեր վերջին երեսուն տարիների պատմության համապարփակ վերլուծություն:

Սերժին ժողովուրդը չի հանդուրժել, մշտապես պայքարել է և վերջնարդյունքում՝ մերժել: Իհարկե, հանդուրժողներ եղել են: Օրինակ՝ Խզմալյանի կինը, որը հանրապետականի քվոտայով պետական բարձր աշխատանքի էր տեղավորվում:

Իսկ թե Ռոբին ով է ընդունել, Խզմալյանը կիմանա: Եթե ընդունում էին, ինչո՞ւ էր կեղծում ընտրությունները կամ Մարտի 1 իրականացնում:

Ինչ վերաբերում է Լևոնի՝ Սովետի պատիժ լինելուն: Այս դեպքի համար է ասված՝ պատժե՛ք ինձ, պատժե՛ք կրկին: Փաստորեն Սովետը մեզ պատժեց անկախ պետականությունով, ժողովրդավարությունով, ազատագրված Արցախով: Այդպիսի պատիժ ցանկացած ժողովուրդ կերազեր: Բայց դե Խզմալյանը պատժի վերաբերյալ յուրահատուկ պատկերացումներ ունի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   879 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ