...

Այս մարդուն տարեք, Գալուստ Սահակյանին բերեք

Այս մարդուն տարեք, Գալուստ Սահակյանին բերեք

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Ծաղկաձորում հյուրանոցները դատարկվել են, ասել է. «Սա այն սեզոնն էր, որ Ծաղկաձորի բնակիչները կարող էին գումար աշխատել. հիմա դրանից էլ զրկվեցին»:

«ՉԻ». Բայց շատ լատենտը դուրս եկավ այս տղան: Մենք առաջարկում ենք իրեն մեկ տարով Ծաղկաձորի «Մուլտի Լեոնում» մեկուսացնել: Թե չէ մի օր սրա մտքերից ծիծաղից մեռնելու ենք, խայտառակ լինենք:

Մենք կողքից լսել էինք, որ Ծաղկաձորում լավ սեզոնը ձմեռն է, երբ լեռնադահուկային հանգստի ժամանակն է սկսվում, Նոր Տարի է լինում, գիտեինք, որ ամառն էլ է հաջող սեզոն, երբ մարդիկ շոգից փախչում են Ծաղկաձոր, լցվում հյուրանոցները:

Բայց որ մարտ ամիսն էլ է լավ սեզոն, այս մեկը չէինք լսել: Միգուցե բհկ-ականները լցվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները ու իրենց թվում է, թե ամբողջ հանգստավայրն է այդպես, բայց դա էլ դժվար. բհկ-ականների շարքերում այդքան դուխով մարդ չկա, որ այս օրերին համարձակվի Ծաղկաձոր գնա:

Մի խոսքով, պրծում չկա Գևորգ Պետրոսյանից. եկեք, իրեն տարեք, Գալուստ Սահակյանին բերեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3424 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ