«Պարզվում է՝ Ֆրանսիան առաջարկում էր Նիկոլին ՀՈՊ, ԱՄՆ՝ խաղաղապահներ և Արցախի ճանաչում, Իրանը՝ համատեղ գրոհ, իսկ ԿԳԲ շնիկ Նիկոլը չհամաձայնվեց»:
Այն, ինչ իրենց թույլ չեն տա ասել Երևանի որևէ տաղավարում, ասում է մի ամբողջ կուսակցության ղեկավար, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը:
«ՉԻ». Թե ինչու է սահմանափակվել միայն այս երեք երկրներով, անհասկանալի է:
Տեղյակ չէ՞, որ Վրաստանը առաջարկել է միասին շրջափակել Ադրբեջանը, Իրաքը խոստացել է հատուկ կոչով դիմել Ադրբեջանի շիաներին, որ չի կարելի կռվել հայերի դեմ, Հնդկաստանը ցանկացել է հարձակվել Ադրբեջանի դաշնակից Պակիստանի վրա, իսկ Կիմ Չեն Ընը ընդհանրապես միջուկային հարված էր նախապատրաստում Թուրքիայի դեմ:
Իրանը ամեն օր ողջունում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, բայց պարզվում է, որ ցանկացել է մտնել պատերազմի մեջ: Եվ բոլորին հասկանալի է, որ ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև՝ Թուրքիայի դեմ:
Պարզվում է՝ ճանապարհը փակել էր և այդ երկրով հնարավոր չէր սպառազինություններ հասցնել Հայաստան, բայց պատրաստ էր համատեղ գրոհի:
Չգիտենք՝ Նիկոլը ԿԳԲ շնիկ է, թե ոչ, բայց հաստատ այդ կազմակերպությունը ինչ-որ դեղեր է տալիս Խզմալյանին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: