...

«Ազատամարտիկների Դաշինքը» կոչ է անում վաղը հավաքվել դատարանի առջև

«Ազատամարտիկների Դաշինքը» կոչ է անում վաղը հավաքվել դատարանի առջև

«Ազատամարտիկների Դաշինքը» հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.

«Ազատամարտիկների Դաշինքը բազմիցս հայտարարել է, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու է նախկին հանցավոր ռեժիմի վերարտադրման փորձերը կանխելու համար:

2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած արյունալի իրադարձությունների,  դրան հաջորդած մարդու իրավունքների մասսայական ու աղաղակող խախտումների, երկրի սահմանադրական կարգը տապալելու և իշխանության բռնազավթումը կազմակերպելու հիմնական պատասխանատուներից մեկի Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, վաղը՝ սեպտեմբերի 12-ին կայանալիք դատավարությանն ընդառաջ, բողոքի գործողություններ են սկսել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի առջև՝ փորձելով այդպիսով ճնշում գործադրել հարցը քննող դատավորի վրա:

Համոզված լինելով, որ այս ու նման գործողությունները միտված են պարզապես երկրում քաոս առաջացնելու միջոցով նախկինների ռեվանշի փորձերին աջակցելուն,

վերահաստատելով հարցը բացառապես օրենքի ու օրինականության շրջանակներում լուծելու վերաբերյալ մեր դիրքորոշումը,

Ազատամարտիկների Դաշինքը կոչ է անում իր բոլոր անդամներին ու այս հարցով մտահոգ բոլոր քաղաքացիներին վաղը ժամը 12:00-ին հավաքվել Շենգավիթի շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առջև՝ դատավորի վրա հնարավոր ճնշումները չեզոքացնելու և ռեվանշի ցանկացած փորձի դեմ օրինական բոլոր ճանապարհներով պայքարելու մեր հանձնառությունը հաստատելու համար»: 

Ազատամարտիկների Դաշինքի վարչություն
Երևան 11. 09. 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   5833 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ