...

Ազգակործան քարտեզների ժամանակները

Ազգակործան քարտեզների ժամանակները

Չմեկնաբանելու ասուլիս

Լավ, լավ, հանգստացեք: Ոչինչ, պատահում է, դժվարը առաջին 3000 տարին է, հետո կհարմարվեք: Մեզ էլ ասում են, դե, Փաշինյանը ասուլիս է տվել, մի հատ մեկնաբանեք՝ էն ձեր լավ ձևերով: Ի՞նչը մեկնաբանենք, ի՞նչ էր ասել, որ մի հատ էլ մեկնաբանենք:

Երևի գիտեք, որ եթե ծիծեռնակները գետնին մոտ են սկսում թռչել, ուրեմն՝ անձրև է գալու: Դա հայտնի նախանշան է: 

Իսկ որ Նիկոլ Փաշինյանն է ասուլիս տալիս, ուրեմն՝ աղետի նախանշան է: Չէ, բան չունենք ասելու, ասուլիսն ինքնին աղետ էր, բայց այն աղետաբեր աղետ է: Վատը սա է: Մնում է հասկանանք, թե աղետը որտեղից է գալու: Պատուհանից նավսյակի նայում ենք, էն կողմը Իրանն է, մի քիչ դենը՝ Թուրքիան, ձախից Ադրբեջանն է, մեր գլխավերևում էլ Վրաստանն է: Այո, Վրաստանն էլ է հալաբուլա երևում: Ասում է՝ դե որ սաղդ Հայաստանից մի բան պոկում եք, սպասեք, ես էլ իմ քարտեզները հանեմ, տենամ՝ ես ինչ կարամ կպցնեմ: 1918-20 թվերին, ասում է, մի քանի քարտեզ է հրապարակվել, մեկը տանք Նիկոլին, թող ինքը որոշի, թե մեզ ինչ է հասնում:

Հա էլի, հեսա մեկնաբանում ենք: Բա Սերժ Սարգսյանը խի՞ չի մեկնաբանում: Ասաց, չէ՞, որ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդից Ղարաբաղի հարցը տարավ Ժնև, այնտեղից էլ չերեզ Մոսկվա վերադառնալիս Ղարաբաղի կարգավիճակը թողեց օդանավակայանում: Ադրբեջանցի փախստականներն էլ, Մոսկվա խոպան գնալիս, Շերեմետևոյում դա գտել են, ու փոխանակ հանձնեն ոստիկանության մոտակա բաժին, բերել, խեղճ Նիկոլին դեմ են տվել: 

Հաջորդ ասուլիսին, արդեն պարզ է, կներկայացնի Ռոբերտ Քոչարյանի դերը Հայաստանի տարածքները սրան-նրան տալու գործընթացում: Հետո, որտեղից որտեղ, կճարի Լևոն Տեր-Պետրոսյանի ու Վազգեն Մանուկյանի ելույթները՝ 1988 թվականի սեպտեմբերին, Ազատության հրապարակում, կասի, նայեք, էն ժամանակ սենց ասեցին, դրա համար էլ ես չեմ ընդունում իմ դեմ որևէ մեղադրանք: Ու տենց, մանրից կհասնի Ղարաբաղի մելիքներին, այնտեղից էլ մինչև Նվարսակի պայմանագիրը երկու թիքա բան է: 

Ռուսի բախտ

Բայց ասեք, որ էդ ռուսներն ինչ շան բախտ ունեն: Բա որ Նիկոլի պես մեկը լիներ իրենց ղեկավարը: 20 տարում Ռուսաստանից մենակ Մոսկվայի շրջանը կթողներ, մեկ էլ Պսկովի Նեգլիննայա փողոցը: Քարտեզներով սաղ կտար թաթարներին, մոնղոլներին, նեմեցներին, լեհերին, մի խոսքով, ով տարածք պահանջեր: Ու այդքանից հետո կմնար իշխանության՝ ժողովրդին վախեցնելով Զյուգանովով, էլ չենք խոսում Ժիրինովսկիի մասին: 

Խորամանկ դիվանագիտություն

Չնայած, ասենք ձեզ, շատ հնարավոր է, որ Փաշինյանը մի հատ բավական խորամանկ ու հետաքրքիր մարտավարություն է ընտրել: Բացառված չէ, որ նրա ասուլիսները դիտելով, Ալիևն ու Էրդողանը ծանր դեպրեսիայի մեջ ընկնեն: Ալիևը խուճապահար զանգում է Էրդողանին, ասում՝ Թայիպ ախպեր, վիճակս ահավոր է, յանի կարում եմ էն վերցրածս տարածքներին տիրություն անեմ, էն ընկերն էլ այնտեղից Իջևանն ու Շամշադինն է դայաղ տվել: Փողերս պրծավ, բյուջես դատարկվել է, ի՞նչ անեմ: Դե, Էրդողանն էլ ասում է. այ ցավդ տանեմ, չես տեսնո՞ւմ` լիրաս ոնց է գահավիժում: Դրա ամեն ասուլիսից հետո 14 տոկոսով արժեզրկվում է: Հազար ասի, ֆսյո եղբայր, պրծավ, քյաստըմ ենք տալիս, օդը բացում ենք, սաղ ավիաչվերթներն էլ տալիս ենք Ալենին ու Խաչատուրին, մենակ թե մի խոսի, Բայդենը օրումեջ զանգում է, ինձ է քֆրտում, թե էդ խեղճին ինչի՞ եք տենց ճնշում: 

Ու շատ հնարավոր է, որ ահա այսպիսի ծանր վիճակում հայտնվելով, մեր դարավոր ոսոխները լուրջ զիջումների գնան և Հայաստանի հետ հարաբերություններում հիմք ընդունեն Հերոդոտոսի քարտեզները: Հոյակապ բան է մտածել մեր վարչապետը: Մնում է՝ ստացվի: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5341 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ