...

Բա ձեր վոյինը որտե՞ղ էր

Բա ձեր վոյինը որտե՞ղ էր

«Արցախի հարցում առաջին կապիտուլյացիոն ակտն ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1994 թ.-ին՝ British Petroleum ընկերության ակտիվ դերակատարմամբ»,- «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«ՉԻ». Դաշնակի դեպքում այսպիսի պնդումներ անելը նորմալ է: Մեզ ուրիշ բան է հետաքրքրում. ինչո՞ւ է իր կազմակերպության անունը դրել «Ակունք»: Իր դեպքում ավելի շատ կսազեր՝ «Ակունք իմաստության»:

Ընդհանրապես, քոչարյանական թիմի համար պետք է մի սեմինար կազմակերպել: Օրինակ՝ Ծաղկաձորում՝ Քոչարյանին պատկանող հյուրանոցներից մեկում հրավիրել բոլոր աջակիցներին և ծանոթացնել քաղաքագիտության այբուբենին: Բացատրել, որ առիթ-անառիթ «կապիտուլյացիա» տերմինը օգտագործելը միայն իրենց անգրագիտության մասին է խոսում:

Եթե Տեր-Պետրոսյանը կապիտուլյացիա էր ստորագրում, բա որտե՞ղ էր վոյինը: Չէ՞ որ առանց Հայաստանի ղեկավարի իմացության, իսկ երբեմն նաև հակառակ նրա ցանկության Քոչարյանը տարածքներ էր ազատագրում: Թող Տեր-Պետրոսյանը ստորագրեր. եթե մեծ հերոսը և ռազմական գործիչը ուզենար, այդ փաստաթուղթը կյանքի չէր կոչվի: Թող արագ մտներ Գանձակ, ապա Շեկի, տեսնեինք՝ հրադադարից ինչ էր մնում:

Հայաստանը 90-ականների սկզբում տարավ իր պատմության ամենամեծ հաղթանակներից մեկը, բայց այս տեսակ դաշնակների պատճառով այն արժեզրկվեց: Մարդկանց մեջ սերմանվեց, թե իբր դա հաղթանակ չէր, և հասարակությունն էլ չկարևորեց այդ հաղթանակը ու տեր չկանգնեց իր ձեռքբերումներին:

Ի հավելումն վերոշարադրյալի՝ կարդացեք հետևյալը.

Նախկին դաշնակ (ասում են՝ սրա նախկինը չի լինում) Ռուբեն Հակոբյանը 1994թ. մայիսի 12-ի հրադադարի պայմանագիրը համարում է «առաջին կապիտուլյացիոն ակտը», որի ստորագրումը, իբր «զինվորականները գնահատել են որպես թիկունքից հարված՝ ուղղված Արցախի ազատամարտին»։

Հենց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինվորական ղեկավարության խնդրանքն է եղել քաղաքական ղեկավարությանը՝ հասնել հրադադարի։ Խնդրանքը այն մարդկանց՝ ովքեր միավորի ճշտությամբ անգիր գիտեին, թե քանի փամփուշտ ու արկ է մնացել։ Կրակի դադարեցման պայմանագրի տակ հենց այդ զինվորական ղեկավարության առաջին դեմքերի ստորագրություններ են։ Եթե նրանք այլ կերպ մտածեին, համարեին, որ դա «պարտվողական» է, հաստատ չէին ամաչի, կանեին այն, ինչ արեցին 1998-ին։ Կա՞ բարձրաստիճան որևէ զինվորականի հրապարակային բողոքը 1994-ի այդ օրերին հրադադարի դեմ։

Կրակի դադարեցման փաստաթղթերը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Արցախի ՊԲ հրամանատար Ս. Բաբայանը, ՀՀ պետնախարար Վազգեն Սարգսյանը համապատասխան բանակցությունների ակտիվ մասնակիցն էր։ Ընդ որում՝ Ադրբեջանն է, որ դիմադրել է, և Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովը նույն փաստաթուղթն ստորագրել է միայն մեկ ամիս անց։

Բայց դաշնակին ի՞նչ, առավել ևս՝ նախկին, նա մնում է վայրահաչող ու ստախոս։

Այդպես էլ Ռուբեն Հակոբյանը, ողջ կյանքում միայն վայրահաչել է ու ստել։

Աշոտ Սարգսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1067 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ