...

Կուզիկին միայն գերեզմանը կփոխի

Կուզիկին միայն գերեզմանը կփոխի

«Վերնատուն» ակումբի անդամ Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «1996 թվականին հասարակության ընդվզումը համակարգող ընդդիմության ներկայացուցիչներիս հենց Աժ դահլիճում, մահապատժի հոդվածներով, ձերբակալեցին և տեղափոխեցին ԱԱԾ-ի նկուղներ։ Ընդդիմության հասցեին հնչում էին գրեթե նույն՝ ժողովրդի էմոցիան գողացող մեղադրանքներ, ինչին ականատես ենք նաև այսօր։ Եվ եթե դրան ավելացնենք, որ թե՛ 96-ին և թե այս օրերին այդ երեսպաշտության հեղինակը նույն մարդն է՝ Լ. Տեր-Պետրոսյանը, կարծում եմ ամեն ինչ տեղը կընկնի»:

«ՉԻ». Մի քիչ լավ չի ասում նախկին դաշնակցականն ու նախկին հյուպատոսը: 1996 թվականին ձեզ ձերբակալել էին խորհրդարանի դռները ջարդելու, խորհրդարան ներխուժելու և խորհրդարանի ղեկավարների գլուխները ջարդելու համար: Ու չի ասում, որ այդ գործողությունների հիմնական ղեկավարներին շատ արագ բաց թողեցին:

1999թ. հոկտեմբերի 27-ին Ռ. Հակոբյանի գաղափարական ընկերներին հաջողվեց այն, ինչը՝ չստացվեց 1996-ին: Ու հիմա էլի գլուխ ջարդելու, իշխանություններին կախելու մասին են խոսում ամեն օր, տասնյակ եթերներով: Ճիշտ են ասում՝ կուզիկին միայն գերեզմանը կփոխի: Սրանք փոխվողը չեն: Երկիրը կներքաշեն պատերազմի մեջ, նոր հոկտեմբերի 27 ու խորհրդարանի գրավում կկազմակերպեն, որ հագուրդ տան իրենց «հայրենանվեր» կրքերին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1413 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ