...

Մեկ էլ Թուլադն էր այստեղ, այնտեղ և ամենուր

Մեկ էլ Թուլադն էր այստեղ, այնտեղ և ամենուր

ՀՅԴ նախկին անդամ Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պատկերացնու՞մ եք, ինչ կկատարվեր օրվա իշխանությունների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանեկան կապալի հետ, եթե այսօր քաղաքական դաշտում հայտնվեր ընդդիմադիր Նիկոլ տեսակը:

Ես պատկերացրեցի... Փրփրադեզ բերանով ու ճղճղան ձայնով մարդաշատ խառնամբոխին կոչ կաներ «քշել այս տականք իջևանցիքին», ինչի իրականացման արդյունքում կունենայինք տասը զոհ և մոտ 300 վիրավոր»:

«ՉԻ». Լավ էլ ֆանտազիա ունի Ռուբեն Հակոբյանը: Գովելի է: Եկեք մենք էլ մեր ֆանտազիան «խոդի» գցենք:

Իսկ դու պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվեր Ռուբեն Հակոբյանի հետ, եթե նա ընդդիմադիր դաշտում հայտնվեր:

Սկզբից դաշնակ կդառնար, հետո դուրս կգար, հետո էլի հետ կգար, հետո Քոչարյանից պաշտոն կմուրար, հետո կխցկվեր «Ժառանգության» շարքերը, որպեսզի պատգամավոր դառնա, հետո այնտեղից դուրս կգար, հետո պաշտոն կմուրար Սերժ Սարգսյանից, հետո մի քանի տարի ձայնը չէինք լսի, քանի որ հեռավոր պետերբուրգյան վայրերում կվայելեր իր պաշտոնը, հետո պաշտոնը կկորցներ, հետո դրա պատճառով ընդդիմադիր կդառնար, հետո նոր իշխանություններից պաշտոն կմուրար, հետո մերժում կստանար, հետո ավելի կատաղի ընդդիմադիր կդառնար...

Ճիշտն ասած, հաշիվը խառնեցինք: Արդեն մոռացանք, սա ֆանտազիա՞ է, թե՞ իրականություն: Միգուցե՝ ֆանտաստիկ իրականություն: Ռուբեն Հակոբյանի կենսագրությունն այնքան հագեցած է տեղից տեղ թռչկոտելով, որ չենք հասցրել ֆիքսել նրա բոլոր տրանսֆորմացիաները:

Հետաքրքիր է, իսկ եթե այս իշխանությունները Ռուբեն Հակոբյանին առաջարկեին դառնալ Յոշկար-Օլայի հյուպատոս, քանի՞ րոպե կպահանջվեր նրա համաձայնությունը ստանալու համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1516 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ