...

Դիվանից դիվան Հայաստան

Դիվանից դիվան Հայաստան

ՀՅԴ նախկին անդամ, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանը «Անկեղծ զրույց Լաոյի հետ» հոդվածում գրել է. «Գիտես, Լաո, մենք ունեցել ենք նաև փառահեղ հաղթանակներ՝ Սարդարապատը, Շուշիի ազատագրումը, ինչը ռազմական արվեստի բացառիկ նմուշ է... Եվ էլի մեկ-երկուսը։ Բայց դրանք, խոստովանենք, որ եզակի էպիզոդներ են։ Նույնիսկ չենք փորձել տեր կանգնել մեր այդ եզակի հաղթանակներին։ Խնդրեմ՝ ցավալի մի օրինակ... 1994թ. մայիսի 12-ին զինադադարի մասին Բիշքեկյան հայտնի արձանագրությունը, որով, ըստ էության, օրվա իշխանությունը ոչնչացրեց հազարավոր զոհերի գնով ռազմաճակատում ձեռք բերած մեր փայլուն հաղթանակը։ Դա մեր դիվանագիտության կողմից դաժան ու անուղղելի հարված էր արցախյան ազատամարտին»:

«ՉԻ». Գիտե՞ս, Լաո ջան, դիվանագետ կա, որի դիվանագիտական ջանքերի շնորհիվ 1990-ականներին Արցախը ճանաչվել էր հակամարտության լիիրավ կողմ, բանակցող, քայլում էր հաղթած ու հպարտ, դիվանագետ էլ կա, որը Սանկտ-Պետերբուրգում դիվան էր քշում: 

Լաո, դիվան քշողները 1998-ից հետո 20 տարի մեր դիվանագիտության ձեռքբերումները մսխեցին, Արցախին «ֆուկ» արեցին բանակցային գործընթացից ու որոշեցին կրկնել այն, ինչը մի անգամ արել էին 1920-ին: Այն ժամանակ էլ հայտարարեցին, թե տեր են կանգնում «ծովից ծով Հայաստանին» ու մեզ ժառանգեցին «առվից առու Նաիրյան երկիր»:

Այդպես դիվան քշելով տարածքներ է, որ հանձնել են մեր հարևան երկրներին, Լաո, քեզ ենք ասում, ականջիդ օղ արա: Ոնց դիվանագիտությունն ու դիվանը չեն կարողանում իրարից տարբերել, այդպես էլ պետությունը՝ ընդհատակյա պադվալից: 

Քնիր, Լաո, տեղդ գցած է, լեն ու բոլ դիվան է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1914 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ