...

Մրմռլամիշ են լինում

Մրմռլամիշ են լինում

ՀՅԴ նախկին անդամ, Քոչարյանի թիմակից Ռուբեն Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «1-ին նախագահը Պետրոսի մոտ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով ժամանակի գործոնին, իրեն հատուկ ամենագետի կեցվածքով մեղադրում է 2-րդ նախագահին, որ Ռոբերտ Քոչարյանը չհասկացավ ժամանակի գործոնի նշանակությոնը, ինչն աշխատում էր Ադրբեջանի օգտին և հեգնանքով նախատում է նրան, որ պետք չէր բանակցությունները ձգձգել։ Հարց. պրն. Տեր-Պետրոսյան, իսկ Դուք հասկանու՞մ էիք ժամանակի գործոնի կարևորությունը, երբ 94-ի մայիսի 12-ին ստորագրում էիք, ինչպես մեր հանդիպումներից մեկի ժամանակ ճշգրիտ բնորոշեց հաղթանակը կռած գեներալներից Նորատ Տեր-Գրիգորյանցը, պատերազմում հաղթողի կողմից նախադեպը չունեցող սեփական կապիտուլիացիայի մասին հայտարարող համաձայնագրի ստորագրումը»:

«ՉԻ». Վախ, վախ, վախ, բայց ո՜նց ա մրմռում սրանց... մի խոսքով:

Քանի կար, Տեր-Պետրոսյանին հողեր հանձնող էին համարում, հիմա պարզվում է՝ նաև կապիտուլյացիա է ստորագրել: Իմացեք, որ սա պատմության մեջ առաջին դեպքն է, որ մարդը պատերազմում հաղթանակներ է տանում, հողեր գրավում, բայց կապիտուլյանտ է համարվում: Ընդ որում, կապիտուլյանտ է համարում այն ուժի ներկայացուցիչը, որը 1920 թվին կապիտուլյացիա է ստորագրել ու Հայաստանի 70 տոկոսը նվիրել թուրքերին: 

Բայց ամենախնդալունը սա չի. բանն այն է, որ 1994թ. մայիսի զինադադարը, որն էս մեր ոչմիթիզական կապիտուլյանտը կապիտուլյացիա է որակում, Տեր-Պետրոսյանը չի ստորագրել: Ստորագրել են. Հայաստանի անունից՝ Վազգեն Սարգսյանը և Արցախի անունից՝ Սամվել Բաբայանը: Լավ, ընդունենք, որ Տեր-Պետրոսյանը ատրճանակը դրել է Վազգենի ճակատին, ասել՝ ստորագրի: Բա Սամվել Բաբայա՞նն ինչի է ստորագրել: Թող Քոչարյանն արգելեր: Թող ասեր. Սամվե´լ, ես քեզ չեմ թողնում՝ գնաս Բիշքեկ: Ոչ մի զինադադար: 

Սաղ օրը զառանցում են, թե Քոչարյանն է մենակով հաղթել պատերազմում, սաղ ինքն է արել, Լևոնից թաքուն Շուշին, Քելբաջարն ու Աղդամը գրավել: Դե որ այդքանն արել էր, ո՞վ էր իր ձեռքը բռնել, թող շարունակեր հաղթարշավը, Գյանջան վերցներ ու մինչև Բաքու հասներ: Հայտարարեր, որ Արցախը ոչ մի բան չի ստորագրելու Ադրբեջանի հետ, մինչև վերջինս կապիտուլյացիայի չենթարկվի: 

Էս ապուշները չեն հասկանում, որ եթե 1994 թվականի զինադադարը կապիտուլյացիա կամ դավաճանություն են համարում, նշանակում է, որ առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանին են կապիտուլյանտ ու դավաճան համարում, քանի որ ինքն է լիազորել իր բանակի ղեկավարին գնալ ու ստորագրել այդ զինադադարը:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ