...

Շուռ են գալիս

Շուռ են գալիս

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, «Առավոտի» հետ հարցազրույցում անդրադառնալով այն հարցին, թե 1990-ականներին ինչո՞ւ Տեր-Պետրոսյանի առաջարկը մերժեցիք, ասել է. «Տեր-Պետրոսյանի առաջարկը չեմ մերժել։ Ընդհակառակը՝ 1997թ. անձամբ ես եմ հանդիպել, փոխանցել ամբողջ փաթեթը քարտեզով, թե մենք ինչպես ենք պատկերացնում՝ ինչ տարածքներ պիտի մնան և ինչ պիտի տանք։ Մենք խոսում էինք, որ Լաչինն ու Քելբաջարը պետք է ընդգրկված լինեն էդ փաստաթղթի մեջ, և մենք պետք է 12.700-ից 8000 պատմական տարածք պահենք՝ հաշվի առնելով այդ տարածքների ռազմավարական կարևորությունը»:

«ՉԻ». Էս վերջերս զարմանալի բաներ են կատարվում: Բանը... մետամորֆոզներ: Վարդան Օսկանյանն է հանկարծ հայտարարում, որ ոչ թե ոչմիթիզական է եղել, այլ Ադրբեջանին լրացուցիչ զիջումներ անելու ֆանատ: Իմիջիայլոց, մոնիտորինգ արեցինք, պարզվեց, որ քոչարյանադաշնակցական մամուլը, գործիչները, հանրապետականները, ոչ մեկը Օսկանյանի հասցեին զիջումների վերաբերյալ այս հայտարարությունների համար անգամ թթու խոսք չեն ասել՝ երևի առաջնորդվելով «շան որդի է, բայց մեր շան որդին» է սկզբունքով:

Հիմա շուտով պարզվելու է, որ 1997թ. փուլային տարբերակին բոլորը կողմ են եղել, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից: Այդպիսի դեպքեր եղել են, ոնց որ 1990-ականների պատերազմում բոլորը հաղթել էին, բացի Առաջին նախագահից: 

Ավելին, կարող է պատահի, 1998-ի հեղաշրջմանը նույնպես ոչ ոք չի մասնակցել և չի կազմակերպել, բացի երևի Վազգեն Սարգսյանից: 

Սամվել Բաբայանի հիշատակած առաջարկներն ընդգրկված են եղել 1997-ի փուլային փաթեթում, բայց դա չի խանգարել, որ նա իր դերակատարումն ունենա հեղաշրջմանը... բայց դրա մասին հիշելը հիմա մոդա չէ:

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ