...

Բա Սաշիկի՞ն ինչու էիք ընկերակցում

Բա Սաշիկի՞ն ինչու էիք ընկերակցում

« - Դուք հաճախ էիք շփվում Սերժ Սարգսյանի հետ։

- Չի եղել նման բան, Սերժ Սարգսյանի հետ ես հանդիպել եմ ոչ հաճախ, դրանք եղել են քննարկումներ, կամ ես եմ խնդիր ունեցել, կամ ինքն է ուզել հանդիպել։ Ես թե՛ նախկինում, թե՛ այսօր, բոլոր ժամանակներում որպես պահանջատեր եմ հանդես եկել»։

Սա հատված էր Խաչատուր Սուքիասյանի հարցազրույցից՝ տրված «Հրապարակ» թերթին:

«ՉԻ». «Ռոսիա» մոլում Սերժ Սարգսյանի հետևից շնչակտուր վազելուց է՞լ էր պարոն Սուքիասյանը պահանջատեր, դժվար է ասել: Երևի վազում էր, որ ասի՝ «Բջնիս» երբ ես հետ տալու:

Սերժ Սարգսյանին թողնենք մի կողմ: Հետաքրքիր է, իսկ ո՞ւմ նախաձեռնությամբ էին գրեթե ամեն օր, մի քանի տարի շարունակ հանդիպում Սուքիասյանը և Սաշիկ Սարգսյանը: Ըստ հավաստի աղբյուրների՝ Սաշիկի: Իսկ ինչու էր Սուքիասյանը համաձայնվում ամեն աստծո օր ընկերակցել ինտելեկտուալ մեծ կարողությունների տեր Սաշիկին, հավաստի աղբյուրները արժանահավատ տեղեկություններ չեն տրամադրում:

Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը ճիշտ կանի ավելի բծախնդրորեն մոտենա իր հագուստին. շատ է շփվում Սուքիասյանի հետ, վաղը ինչեր կպարզվեն, եթե ջրերը մեկ առվով չգնան, մոտավորապես պարզ է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1481 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ