...

Վատ են-վատ են

Վատ են-վատ են

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

«ՉԻ». Որ Սերժ Սարգսյանը Բադեն-Բադեն էր գնում, դա բոլորս գիտեինք, դա հայտնի էր, դա հենց ինքը չի թաքցրել: 

Բայց այ թե ինչի են քրեական գործ հարուցել, այդ մեկը պարզ չէ: Էդ որ ամեն թռիչքի առթիվ քրգործ հարուցվի, դե ասա դատախազությունն ուրիշ անելիք չի ունենա: 

Բնականաբար, գործն էլ պիտի կարճվեր: Որովհետև Բադեն-Բադեն գնալ-գալու մեջ հանցակազմ չի կարող լինել: 

Բայց ինչի՞ ենք մենք սրա մասին մտածում, թող Խաչատուր Սուքիասյանը մտածի: Սերժ Սարգսյանի մասին բաներ էր հայտարարել, Բադեն-Բադեն, կազինո, 100 մլն դոլար կրված փող, դե հիմա թող ինքն էլ պատասխանի, մենք տեսնենք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   533 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ