...

Բագրատյանը ամենալավը գիտի, թե ում կողքին է կանգնել

Բագրատյանը ամենալավը գիտի, թե ում կողքին է կանգնել

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչու 13 կուսակցություններ հանդես եկան  հայտարարությամբ, որով առաջարկվում է պատերազմի ընթացքում ստեղծել օպերատիվ շտաբ և այդ հատուկ մարմնին օժտել որոշումներ ընդունելու իրավասություններով, ասել է. «Մենք ընդամենը ուզում էինք օգնել հայրենիքին։ Այսքանը, ուրիշ ավելացնելու բան չունեմ։ Ամեն ինչ ասված է մեր հայտարարության մեջ։ Ավել ոչինչ այս պահին չեմ կարող ասել։ Մեր նպատակն ու ցանկությունը հայրենիքին օգնելն է»:

«ՉԻ». Հրանտ Բագրատյանը 1990-ականների արցախյան պատերազմի ամենածանր տարիներին եղել է ՀՀ վարչապետը: Ու ով-ով, բայց ինքը շատ լավ գիտի, թե ինչպես էին այդ ժամանակ թիկունքից պետությանը, իշխանություններին, այդ թվում՝ իրեն, հարվածում հենց այն նույն ուժերը, որոնց կողքին է հիմա հայտնվել:

Հրանտ Բագրատյանը թե՛ 1990-ականներին, թե՛ 1998 թվականի հեղաշրջումից հետո էլ միշտ այդ ուժերին համարել է 5-րդ շարասյուն, դավաճաններ, որոնք հանուն իշխանության պատրաստ էին ամենաստոր քայլերի գնալ, այդ թվում՝ զինված ջոկատներ ստեղծելու և դրանց միջոցով ահաբեկչություններ կատարելու գնով: Ինքը բոլորիցս էլ լավ գիտի, թե այդ ուժերը ինչեր են արել, ինչ ծանր վիճակի մեջ են գցել Հայաստանը: Ու այդ ուժերն էլ էին իրենց պառակտիչ գործողությունները համարում հայրենիքի փրկությամբ պայմանավորված քայլեր:

Հիմա ինչպե՞ս կարելի է անվանել նրանց, որոնք գնում են ու իրենց կողմից դավաճան որակված ուժերի հետ փորձում անել այն, ինչը իրենց դեմ արել են այդ ուժերը ժամանակին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1103 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ