...

Բագրատյանը և Շուրիկի արկածները

Բագրատյանը և Շուրիկի արկածները

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքում գրառում է արել և կասկածի տակ դրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից ռուսական «ՍՈՒ-30» ինքնաթիռների ձեռքբերումը:

«ՉԻ».  Տնտեսությունը հորով-մորով արեց, հիմա էլ անցել է ռազմական գործին, մինչդեռ ճիշտ կաներ պարզաբանումներ ներկայացներ, թե ինչու վերջին 1,5 տարվա իր կանխատեսումներից և ոչ մեկը չի իրականացել:

Ինչո՞ւ չկա տնտեսական և ֆինանսական կոլափս, ինչո՞ւ ի հեճուկս իր կանխատեսումների՝ ոչ միայն վճարվում են աշխատավարձերը, այլ նաև՝ բարձրացվում:

Թերևս Բագրատյանի վրա ազդել է այն, ինչ իր հետ արեց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, Հարությունյանը կասկածի տակ դրեց Բագրատյանի ընկերական որակները և տնտեսական գիտելիքները:

Համոզված ենք՝ Բագրատյանի հաջորդ թիրախը լինելու է առողջապահության համակարգը: Կասեք՝ նա բավարար գիտելիքներ չունի այդ համակարգից, կպատասխանենք՝ դժվարն առաջինն էր, ռազմական բնագավառից էլ չունի, բայց հայտնեց իր հեղինակավոր կարծիքը:

Բագրատյանը գնալով նմանվում է սովետական հայտնի ֆիլմի հերոսին.

«-Песчаный карьер                         
  -Я                                                      
 -Уборка улиц                                         
 -Я                                                             
 -Мясокомбинат                                   
-Я                                                            
- До подождите вы»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5145 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ