...

Բամփվածները ճիշտ կանեն՝ կասկա կրեն

Բամփվածները ճիշտ կանեն՝ կասկա կրեն

«Կառավարությունը երկար ձգել չի կարողանալու: Հանրահավաքի մասին տասնապատիկ շատ են խոսում մեր ընդդիմախոսները. այն գովազդը, որն անում են իրենք, մեզ շատ-շատ է օգնում. օգնում է, որ մարդիկ հասկանան խնդիրները, այնպես որ, թող շարունակեն գովազդել»,- 168.am կայքի հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական Արման Աբովյանը:

«ՉԻ». Ախր, Արման ջան, ձեր գլխով մի անգամ անցել է. 2014 թվականի ամռանից հայտարարեցիք, թե ուր որ է տապալելու եք Սերժ Սարգսյանի ռեժիմը, նա այլևս չի կարող ձգել, բայց այնքան հետաձգեցիք վճռական հանրահավաքը, մինչև 2015-ին բամփեցին: Այնպես բամփեցին, որ անգամ Կարեն Ավագյանը համարձակվեց ձեր կուսակցության բոսին «դոդ» անվանել:

Ինչքան էլ մնաք գովազդի հույսին, այնուամենայնիվ շտապեք. պատմությունը կրկնվելու սովորություն ունի:

Ձեր պրոտեժե Վահան Բաբայանի հանրահավաքն էլ քիչ չգովազդվեց, բայց ընդամենը մի քանի տասնյակ մարդ կուլ տվեց գովազդի խայծը:

Քանի արտակարգ դրությունը վերացրել են, օր առաջ հուժկու հանրահավաք կազմակերպեք. ի՞նչ իմանաք՝ այս իշխանությունների մտքին ինչ կա: Կարող է հոկտեմբերին նորից արտակարգ դրություն մտցնեն ու շարունակեն ձգել, իսկ ձեր մուրազը մնա հայտնի տեղում:

Միակ պատրաստությունը, որը պետք է տեսնեք՝ դիմակների փոխարեն կասկա կրելն է: Ամեն դեպքում մի անգամ բամփված գլուխը կարող է չդիմանալ երկրորդ հարվածին:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   758 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ