...

Շանտաժ ասացիք, հիշեցինք

Շանտաժ ասացիք, հիշեցինք

Արման Աբովյանը գերիների հերթական խմբի վերադարձի հետ կապված երկարաշունչ գրառում է արել. «Հուսամ՝ դուք հասկանո՞ւմ եք, որ ենթարկվել եք շանտաժի և համաձայնվել եք գերիների կյանքի առ ու վաճառքի ադրբեջանական սխեմային, փոխարենը, որ մենք նույն կերպ գերի վերցնեինք մի քանի տասնյակ ադրբեջանցի և պարզապես փոխանակեինք՝ դրանով, իմիջիայլոց, իմաստազրկելով ադրբեջանցիների համար նոր գերիներ առևանգելու փորձերը»։

«ՉԻ». Արման Աբովյանը «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղի մասնակից է, միշտ չի, որ բարգավաճական է եղել, պետք է իմանար՝ մեզանից տասնապատիկ հզոր Իսրայելը իր մի զինվորի համար բանտերից շուրջ 1400 ահաբեկչի ազատեց: 1400 ահաբեկչի, որոնք Իսրայելի բնակչության, այդ թվում՝ երեխաների հանդեպ հարյուրավոր ահաբեկչական ակտեր էին իրականացրել:

Հիմա շանտաժի մասին: Աբովյանը վատ չէր լինի՝ Ծառուկյանին հարցներ, թե ինչո՞ւ վերջինս 2015 թվականին տեղի տվեց շանտաժին և դուրս եկավ քաղաքականությունից: Պետք է կշտամբեր նրան փոքրոգության ու վախկոտության համար, որը թույլ տվեց Սերժ Սարգսյանին մնալ իշխանության և «սահմանադրական» փոփոխություններ իրականացնել, որից հետո եղավ, ինչ եղավ:

Ինչ վերաբերում է գերիներ վերցնելուն: Բա որ էդքան լավ խորհուրդներ եք տալիս, բա ջոկատ էիք կազմել, նիվաների շքերթ էիք կազմակերպել, հագել էիք «նատովկաները». միայն ցուցադրելու համա՞ր էր: Գնայիք Արցախ, մի քանի գերի վերցնեիք, այսօր փոխելու բան կունենայինք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1168 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ