ԱԺ աշխատակազմը Yerevan.Today-ի լրագրող Սյուզի Բադոյանին թույլ չի տվել մուտք գործել ԱԺ տարածք:
Լրագրողը ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի հետ հարցազրույց էր պլանավորել և ընթացակարգի համաձայն` օգտվելով իր և պատգամավորի իրավունքից, նախապես պատգամավորի գրությամբ անցագիր էր ստացել ԱԺ ընդունարանից:
Սակայն ԱԺ անցակետում անվտանգության աշխատակիցները տեսնելով լրագրողին՝ միանգամից կապ են հաստատել վերադասի հետ, զեկուցել են լրագրողի անցագրի մասին և հատուկ կապով նրանց ասվել է լրագրողին թույլ չտալ մուտք գործել տարածք:
«ՉԻ». Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում նախկին իշխանություններին պատկանող լրատվամիջոցներին, չենք կարող հանդուրժել նրանց հանդեպ նման վերաբերմունքը:
Ազգային Ժողովը սեփական բոստան չի, որ ոնց կայֆդ տվեց, այդպես էլ շարժվես: Լրագրողի հանդեպ հակակրանքը դեռ հիմք չէ, որպեսզի նրան արգելվի խորհրդարան մուտք գործել: Հերիք չէ՝ հրաժարվել են այդ լրագրողին հավատարմագրել, հիմա էլ ԱԺ պատգամավորի անցագրով թույլ չեն տվել: Հո դուք օյին չե՞ք:
Այսինքն, ԱԺ կանոնակարգ, օրենք-մօրենք, սաղ ծալել, մի կողմ են դրել: Սա նաև կարելի է դիտարկել որպես պատգամավորի գործունեության խոչընդոտում: Բացի նրանից, որ արհամարհել են նրա անցագիրը, մի հատ էլ չեն թողել, որ այդ մարդը հարցազրույց տա:
Բայց, կա նաև այս դեպքի դրական կողմը: Սա ցույց է տալիս, որ մեր իշխանությունների դուխը տեղն է: Ճիշտ է, առայժմ դուխը լրագրողի վրա է պատում, բայց ոչինչ, հետո լավ կլինի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: