...

Բանանավոր, ախպեր ջա՜ն

Բանանավոր, ախպեր ջա՜ն

ԴԱՀԿ նախկին պետ, հետախուզման մեջ գտնվող  Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Բախտի քմահաճույքով «գեներալ» դարձած զինվորականներից ոմանք, իրենց վստահված ծանր խաչը տանելու, «ուսադիրի պատիվը» բարձր պահելու փոխարեն դարձել են տարաբնույթ շոուների մասնակիցներ ու «սելֆիի» երկրպագուներ։

Եվս մեկ անգամ ընդգծում ենք՝ քաղաքական վենդետան ինքնակործանման ճանապարհ է։ Այս պայմաններում և ո՛չ մի երկիր չի կարող ունենալ զարգացման որևէ հեռանկար»:

ՉԻ. Որ «Քեթրինի Միհրանը» ասում է՝ «Բախտի քմահաճույքով «գեներալ» դարձած զինվորականներ», դա վերջն է: Ովքեր մոռացել են, հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը կոչումով գեներալ-մայոր է:

Ոչ, ինքը ոչ արցախյան ազատամարտին է մասնակցել, ընդհանրապես բանակում չի ծառայել, բայց փոխարենը Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ զավակն է, ու այդ «արժանիքի» համար է ստացել գեներալի ուսադիրները: Ու սա խոսում է բախտի քմահաճույքով «գեներալ» դարձածների մասին:

Հանրապետության թիվ մեկ բանանագետին թվում է, թե որ ինքը փախել է Ռուսաստան, իր հետ նաև նրա մասին բազմաթիվ ապօրինությունների, օֆշորային պատմությունների փաստերն էլ են փախել: 

Ինչ վերաբերում է քաղաքական վենդետային, ապա երբ Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ պետ եղած ժամանակ մարդկանց ունեզրկում էր ու նրանց գույքը կոպեկներով շրջապատի հետ կիսվում էր, վենդետան դա էր: Դա էլ չենք մոռացել, ինքն էլ չի մոռացել, դրա համար էլ Ռուսաստանից ապաստան է խնդրում. գիտի այստեղ գալուց գլխի գալիքը:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5600 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ