...

Բախտի փոխարեն ձեզ մեղադրեք

Բախտի փոխարեն ձեզ մեղադրեք

«Դու ի՞նչ ես հասկանում պետական կառավարումից, բախտդ բերել է՝ եկել նստել ես էդ աթոռին». Սեյրան Օհանյանը՝ Նիկոլ Փաշինյանին:

«ՉԻ». Տիկին Ռուզանի ամուսինը ինչ-որ բան խառնում է: Բախտը բերելով չեն գալիս, նստում երկրի ղեկավարի աթոռին:

Կամ էլ, եթե Օհանյանը շատ է ուզում դրան բախտ անվանել, ապա պետք է նշի նաև բախտի անունը: Իսկ բախտի անունն է՝ Սեյրան Օհանյանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանություն:

Այո, հենց այդ «բախտի» շնորհիվ Նիկոլ Փաշինյանը եկավ և նստեց էդ աթոռին: Էդ «բախտի»՝ ապաշնորհության, թալանի նկատմամբ անհագուրդ սիրո, չափը չճանաչելու, Վահագնի թաղամասում դղյակներ, իսկ չեխիաներում հյուրանոցներ կառուցելու պատճառով հնարավոր դարձավ տիրանալ այդ աթոռին:

Պետական կառավարումից հասկանալով էիք երևի բանակը մտցնում Երևան ու կեղծում ընտրությունները:

Պետական կառավարումից հասկանալով էիք զինտեխնիկա գնելու փոխարեն ձեզ ամենագնացներ առնում:

Այնպես որ, բախտից մի դժգոհեք, մեղքը ձերն է, որ ապիկար կառավարման արդյունքում հնարավոր դարձրեցիք Նիկոլ Փաշինյանի կողմից աթոռին տիրանալը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   843 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ