...

Բայց դուք շատ վերբալ եք

Բայց դուք շատ վերբալ եք

Նիկոլ Փաշինյանը երեկ իր ասուլիսում անդրադարձել էր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի այն խոսքին, երբ վերջինս լրագրողների հասցեին ասել էր «վերբալ մարմնավաճառ», ինչը խիստ քննադատության էր արժանացել լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների կողմից:

Փաշինյանն այս առթիվ ասել էր. «Եթե ես լինեի գործող լրագրող, Վահագն Ալեքսանյանի հայտարարություններն ինձ չէի վերագրի»:

«ՉԻ». Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը նորմալ է համարում, որ իշխանական պատգամավորը նման արտահայտություն է անում: Սրա մասին ընդհանրապես ոչ մի խոսք չի ասում: Կարելի է խորհրդարանի ամբիոնից անհասցե ասել վերբալ մարմնավաճառ, էշի տղա, եզի գլուխ: Եթե կոնկրետացված չէ, ուրեմն ինչքան ուզում է, այդքան էլ թող շաղ տա:

Ու ստացվում է, որ երկրի առաջին դեմքը քաջալերում է խորհրդարանում վիրավորանքները, հայհոյանքները: Կապ չունի, որ անհասցե է: Վաղն էլ Վահագն Ալեքսանյանը կարող է ամբիոնից ասել՝ սրանց տիրու մերը, հարցնեն՝ ո՞ւմ ես ասում, պատասխանի՝ օբշչի եմ քրֆում: Հաստա՞տ օբշչի է, ասի՝ այո, այո: Հաա՜, դե որ օբշչի ես քրֆում, նորմալ ա, թող դեբիլ չլինեն, իրենց վրա չվերցնեն: 

Հիմա որ մենք ասենք՝ վերբալ կապիտուլյանտ կամ հողատու իշխանություններ, իշխանությունները մեզ որևէ բան չեն կարող ասել կամ դատի տալ, որովհետև կստացվի, որ իրենց վրա են վերցնում այդ որակումը: Հա, ի՞նչ իմանաս, կարող է մենք նկատի ունենք Հիտլերին: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1648 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ