Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե քննարկվում է հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման տարբերակը։ «Ես չեմ ասի, որ ունենք համաձայնություն, բայց սա գաղափար է, որը քննարկվում է»,- ասել է նա։
Բանակցությունները, պետք է հասկանալ, ընթանում են մոտավորապես այսպես․ Հայաստանն ասում է՝ «համաձա՞յն եք ձեր զորքերը դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքից», նրանք էլ ասում են՝ «չէ, համաձայն չենք»։ Եվ թող որևէ մեկը համարձակվի ասել, որ այդ «գաղափարը» չի քննարկվում։
Ի դեպ՝ զորքերի հետքաշումը ոչ թե «գաղափար» է, այլ միջազգային նորմ, հետևաբար հարցն այլ կերպ է դրված՝ Ադրբեջանը համաձա՞յն է հետևել միջազգային նորմերին, թե՞ ոչ։ Ու եթե Արարատ Միրզոյանն ասում է «ես չեմ ասի, որ ունենք համաձայնություն» կոնկրետ այդ նորմի վերաբերյալ, հարց է ծագում՝ ի՞նչ հիմքեր ունի հավատալու, որ ադրբեջանական կողմը մյուս նորմերին կհետևի։
Բնականաբար՝ ոչ մի հիմք չունի։ Բայց «գաղափարը» լավն է։