Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեք ամսից ԱՄՆ նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Երեք օրից ԱՄՆ-ը կհաստատի Արցախի հայկական կարգավիճակը»:
«ՉԻ». Գրառումից արդեն 12 ժամ է անցել և, ըստ էության, Բայդենին մնացել է 60 ժամ: Հակառակ պարագայում Խզմալյանը շտապ պատժամիջոցներ կձեռնարկի ԱՄՆ նորընտիր նախագահի հանդեպ:
Ինչևէ, քանի դեռ ժամանակը չի սպառվել, սպասենք: Եթե Խզմալյանի պնդումն իրականանա, պետք է փաստել, որ գործ ունենք չգնահատված հանճարի հետ: Գործ ունենք մի քաղաքական առաջնորդի հետ, որը մեծ կապեր ունի և ոսկյա ճշգրտությամբ կանխատեսում է իրադարձությունները:
Բայց, եթե պարզվի, որ Բայդենը ընդհանրապես տեղյակ չէ Խզմալյանի օրակարգին, պետք է կուսակցության առաջնորդը համալիր փորձաքննություն անցնի՝ պարզելու, թե արդյոք չի չարաշահում խթանիչները:
Հ.Գ. Չէր խանգարի, եթե փորձաքննության ենթարկվեն նաև բոլոր այն օգտատերերը, ովքեր հավանում են Խզմալյանի այս տեսակի գրառումները: Ի վերջո ակնհայտ է, որ այդ մարդիկ նույնպես ակնհայտ խնդիրներ ունեն: Մարդկանց չպետք է իրենց խնդիրների հետ միայնակ թողնել, հատկապես Խզմալյանի ինֆորմացիոն գրոհների պարագայում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: