...

«Բեսեդկայի» հրաշալի եռյակը

«Բեսեդկայի» հրաշալի եռյակը

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է. «Գևորգ Պետրոսյանը այսօր հայկական քաղաքական դիսկուրսի առաջին եռյակում է»:

«ՉԻ». Ինչ-ինչ, բայց էս մեկը Արման Աբովյանը ճիշտ է ասում: Գևորգ Պետրոսյանն այսօր «ռուլիտ» է անում: Թեպետ, ավելի ճիշտ կլիներ ասել՝ հայկական քաղաքական «բեսեդկայի» առաջին եռյակում է, քանի որ ավելի շուտ պրոտեզի վրա զարկերակ կարելի է գտնել, քան թե Գևորգ Պետրոսյանի մտքերում՝ քաղաքական դիսկուրս:

Բայց մեզ ուրիշ բան է հետաքրքրում. իսկ ովքե՞ր են այդ եռյակի մյուս երկու ներկայացուցիչները: Արման Աբովյանը, չգիտես ինչու, ամբողջ ցանկը չի ներկայացրել:

Փորձենք կռահել. եթե առաջնորդվենք Արման Աբովյանի տրամաբանությամբ, ապա դրանցից մեկը հաստատ Մարինա Խաչատրյանն է, անխոս: Երրորդն էլ Մենուա Հարությունյանն է երևի: Վերջ, թեորեմն ապացուցված է:

Հ.Գ. Քաղաքական դիսկուրսի վերաբերյալ մի անեկդոտ կա.
- Չփորձե´ս ինձ հակաճառել:
- Բայց ես ձեն էլ չեմ հանում:
- Դե ուրեմն, դեմքիցդ կարծիքդ վերացրու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1257 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ