...

Բեխաբար, բայց այսքա՞ն

Բեխաբար, բայց այսքա՞ն

«Մարտի 1-ի գործը երեք նախագահների եռանկյունու տեսքով պիտի ասպարեզ դուրս գա: Մինչև հիմա երկրորդ նախագահը կալանքի տակ է, բայց ոնց որ թե սպանությունների հետ կապված փաստեր չկան, որի համապատասխան ինքը կալանքի տակ է»: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«ՉԻ». Փաստորեն հույսերը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հեռացել է քաղաքականությունից, դեռևս ժամանակավրեպ են: Նա մերթընդմերթ հեռանում է, սակայն ավելի լավ գործ չգտնելու պատճառով վերադառնում է հին զբաղմունքին: Եվ առանց հասկանալու, թե բացակայության ժամանակ ինչ տեղեկատվություն է բաց թողել, գալիս և միանգամից ասուլիս է տալիս:

Քոչարյանի դատավարությունն ընթանում է արդեն 13 ամիս, բայց հարգարժան Հովհաննիսյանը չգիտի, թե ինչի մեջ են մեղադրում Քոչարյանին: Չգիտի, որ մեղադրանքի հիմքում սահմանադրական կարգը տապալելն է և ոչ թե սպանությունները: Միգուցե չշտապեր ասուլիս տալ, այլ փորձեր գոնե մակերեսային ինֆորմացիա ստանալ, թե ինչ կա-չկա Հայաստանում:

Ինչ վերաբերվում է երեք նախագահների եռանկյունուն: Սա Քոչարյանի շարքային աջակցի հռետորաբանություն է: 11 տարին անգամ ամենաթույլ աշակերտի համար բավարար կլիներ հասկանալու մեկ պարզ իրողություն: Եթե Տեր-Պետրոսյանին մեղադրելու փոքր-ինչ հիմքեր լինեին, Քոչարյանը և Սարգսյանն անպայման հետևած կլինեին Հովհաննիսյանի հորդորին:

Ընդհանրապես, քաղաքական լուսանցքում հայտնվելը, դեռ չպետք է պատճառ դառնա զավեշտալի մտքեր արտահայտելուն:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4021 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ