...

ԲՀԿ, դու սո՛ւս

ԲՀԿ, դու սո՛ւս

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նախագծին, հայտարարել է, որ դա հակասահմանադրական, հակաիրավական թուղթ է. «Դրա նպատակը Սահմանադրական դատարանը խաղից դուրս թողնելն է: Եվ եթե փետրվարի 6-ին ԱԺ դահլիճում այս նախագիծն անցնի, իսկ ես գրեթե վստահ եմ, որ անցնելու է, ապա այն իսկապես բերելու է լրջագույն հետևանքների և ծանր ձևախեղումների, ինչի մասին այս օրերին խոսում են նաև իմ կողմից շատ հարգված իրավաբաններ՝ Գագիկ Ղազինյանը, Գևորգ Դանիելյանը, բոլորը: Չկա որևէ սահմանադրագետ, լուրջ իրավաբան, որը զգոնության կոչ չանի ու չհորդորի այդ նախագիծն ուղղակի չքննարկել»:

«ՉԻ». Մեր մեջ ասած, կան ոչ միայն բազմաթիվ սահմանադրագետներ ու իրավաբաններ, այլ նույնիսկ կասեինք՝ չկան լուրջ սահմանադրագետներ ու իրավաբաններ, որոնք չհասկանային, որ խնդիրը Սահմանադրական դատարանը չէ, այլ՝ այն կեղծիքներով բազմած խմբակը, Հրայր Թովմասյանի գլխավորությամբ:

Բոլորս էլ, այդ թվում՝ Նաիրա Զոհրաբյանը, շատ լավ էլ հասկանում ենք, որ Հրայր Թովմասյանը կամազուրկ, ձեռնասուն անձնավորություն է, որին հիմա պարզապես օգտագործում են ներքաղաքական պայթունավտանգ իրավիճակ ստեղծելու համար:

Բոլորս էլ գիտենք, թե Հրայր Թովմասյանը ինչպիսի կեղծիքների ու մանիպուլյացիաների արդյունքում է հայտնվել ՍԴ-ում, ինչի մասին մանրամասներ, ծամած-դրած հանրությանը ներկայացրել է երկրի ամենալուրջ իրավաբաններից մեկը՝ Վահե Գրիգորյանը: 

Ամենահետաքրքիրն այն է, որ այս նույն Սահմանադրական դատարանը, այս տեսքով ու բովանդակությամբ, մի գեղեցիկ օր կարող է հենց Գագիկ Ծառուկյանի ու նրա գլխավորած կուսակցության գլխին չարիք դառնալ: Մի անգամ արդեն ԲՀԿ-ին քիչ էր մնում «բամփեին», բան չէր մնացել, ու ՍԴ-ն այն ժամանակ կողքից միայն նայում էր: ՍԴ-ի այս խմբակից ազատվելը նաև ձեզ է պետք գալու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1896 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ