...

ԲՀԿ-ն միշտ ունի բամփվելու ռիսկ

ԲՀԿ-ն միշտ ունի բամփվելու ռիսկ

««Բարգավաճ Հայաստանին» քաղաքական դասեր տալու իրավունք առնվազն այս դահլիճում որևէ մեկը չի վաստակել». Նաիրա Զոհրաբյան:

«ՉԻ». Փաստորեն, ըստ տիկին Զոհրաբյանի, այս գումարման խորհրդարանը էականորեն զիջում է նախորդ խորհրդարանին: Նախորդ գումարման ԱԺ-ն էր, որ ոչ միայն դասեր էր տալիս ԲՀԿ-ին ու անձամբ Գագիկ Ծառուկյանին, այլ նաև վիրավորում՝ նրան անվանելով դոդ: Հիշեցնենք, որ այդ ժամանակ չգտնվեց գեթ մեկ ԲՀԿ-ական, որ կպաշտպաներ նրան կամ կհակադարձեր հանրապետականներին:

Մնում է հասկանալ՝ եթե նախորդը ավելի լավն էր, ինչ իմաստ ուներ օժանդակել նախորդի գնալուն և նորի գալուն: Իսկ օժանդակել են, երբ ջուր են ուղարկել հեղափոխությանը: Եվ որպեսզի քիչ թե շատ տեղին լինի Զոհրաբյանի դիտողությունը, ԲՀԿ-ն և Ծառուկյանը առնվազն պետք է խոստովանեն, որ փոշմանել են և պետք չէր ջուր ուղարկել:

Իսկ քաղաքական դասեր ստանալու կարիք ունի ցանկացած քաղաքական միավոր: ԲՀԿ-ին դա առավելապես է վերաբերում: Գաղափարազուրկ միավորում, որն ունի միայն մեկ խնդիր՝ սպասարկել կուսակցության ղեկավարի բիզնես շահերը: Դասերը կօգնեն նվազագույնի հասցնել քաղաքականությունը և բիզնեսը համատեղելու արդյունքում առաջացող ռիսկերը: Ռիսկերը կարող են լինել տարբեր, օրինակ՝ բամփվելու ռիսկը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1439 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ