...

Բլից-վիրտուալ. Լևոն Քոչարյան

Բլից-վիրտուալ. Լևոն Քոչարյան

- Պրն Քոչարյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում ստեղծված իրավիճակը:

- Հաստատվել է նմանը չունեցող բռնապետություն: Տեսնում եք, էլի, ինչ է կատարվում: Մի հատ բարևի համար մարդ են նստեցնում:

- Ո՞ւմ մասին է խոսքը:

- Չե՞ք հիշում, մեր ջահելներից մեկը երեկոյան պատահաբար բարևեց դատավոր Աննա Դանիբեկյանին, վրեն գործ հարուցեցին: Մի հատ բարևի համար: Մարդ ի՞նչ աստիճանի վախկոտ պետք է լինի, որ բարևի համար այդպես դաժան կերպով վրեժխնդիր լինի:

- Իսկ տնտեսական վիճակը ինչպե՞ս կգնահատեք:

- Մինուսով ենք աշխատում: «Կոնգրես» հյուրանոցն արդեն ինչքան ժամանակ է, ինքնամեկուսացման մեջ է, իշխանությունների նենգ հրամանով էլ «Նաիրի» ԲԿ-ում ոչ մի պացիենտ չեն ուղարկում...

- Լավ, լավ... Լավրովի հայտարարությունների մասին ի՞նչ կասեք:

- Դեռ 1992թ. մայիսին, երբ Արցախի հիմնադիր, Գերագույն և Միակ հրամանատար Ռոբերտ Քոչարյանը գնաց Շուշին գրավելու, ես էլ այդ ժամանակ Հատուկ գումարտակն էի ղեկավարում, ինձ ասաց. «Տղա ջան, մարդու չասես, թաքուն ենք գրավում, որ հետո ապազգային իշխանությունները փուլային տարբերակով չհանձնեն թուրքերին»: Այդ մասին ես կգրեմ իմ ինքնակենսագրականի 2-րդ հատորում: Լավրովը հաստատեց իմ խոսքերը:

- Բայց չէ՞ որ ձեր հայրը ժամանակին գովում էր Առաջին նախագահին, դեռ «Լևոն, Լևոն» էր վանկարկում:

- Բայց ի՜նչ միամիտն եք: Ինքը Արցախը ազատագրելու ժամանակ ինձ էր կորցրել, ձեն էր տալիս: Ինքը կյանքում ոչ տեսել, ոչ էլ բարևել է մյուս Լևոնին:

- Եվ հիմա դուք պնդում եք, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է 1998-ի պարտվողական ստատուս քվոն վերականգնե՞լ:

- Պարզ չի՞: Գյոզալ երկիրը ուզում է վերջնականապես քանդել: Դրա համար Ռ. Քոչարյանը Արցախը շինելուց հետո որոշեց Հայաստան գալ ու Հայաստանը շինել:

- Եվ ի՞նչ, հաջողվե՞ց:

- Իսկ դուք ի՞նչ եք կարծում: 20 տարի տառապել ենք Հայաստանը փրկելով: Ձեզ թվում է, հենց այնպե՞ս էր մեր ընտանիքը Հայաստանի կեսը սեփականացրել, այդքան օբյեկտ, շենք ու գործարան գրպանել, այդքան կապիտալ կուտակել: Դա նրա համար էինք արել, որ եթե Աստված չանի, Նիկոլը Արցախն ու Հայաստանը ծախի, գոնե մի բան էլ մեզ մնա, ամբողջը թշնամուն չտանք: 

- Ի՞նչ կոչ կանեիք իշխանություններին:

- Դոլար առ դոլար հետ ենք բերելու:

- Շնորհակալություն, հարցազրույցի համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2475 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ