...

Բլից-վիրտուալ. Միքայել Մինասյան

Բլից-վիրտուալ. Միքայել Մինասյան

- Պարոն Մինասյան, կարո՞ղ է գաք և Հայաստանում պայքարեք իշխանությունների դեմ:

- Բոլոր ժամանակների հեղափոխությունների ամենամեծ առաջնորդներից մեկը՝ Լենինը, հեղափոխություն արեց արտերկրից՝ Շվեյցարիայից: Վատիկանի պադվալից մինչև Ցյուրիխ, գնացքով մի երեք ժամ է:

- Բայց օրինակ Քոչարյանը եկավ, կալանավորվեց և այնտեղից է պայքարում:

- Մեծ հեղափոխությունը միշտ էլ զոհեր է պահանջում: Ասեմ ավելին, եթե կնոջս հարազատներից ևս մեկին կարողանամ համոզել հետևելու Քոչարյանի օրինակին, մեր պայքարը ավելի մեծ թափ կստանա:

- Վերջին գրառման մեջ խոսել էիք իշխանությունների ցոփ կյանքի մասին: Ի՞նչ նկատի ունեք:

- Մենք եղել ենք իշխանություն և գիտենք՝ որը որից հետոյա: Ծայրը ծայրին հազիվ էինք հասցնում, օրինակ՝ Սիրուշոն և իր ամուսինը մինչև հիմա կացարան չունեն: Չեմ կարողանում վերադառնալ հայրենիք, որովհետև իմ տունը զիջել եմ աներոջս, իսկ ես ապրելու տեղ չունեմ: Հազար անգամ է եղել, որ Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենից կամ Մոնտե-Կառլոյից զանգահարել է և խնդրել գումար, որ կարողանա վերադառնալ հայրենիք: Ինչքան պետք է թալանես, որ այլևս ծախսելու տեղ չունենաս և կիլոմետրերով ասֆալտ անես: Կամ ինչ է նշանակում բանակը ամեն օր այնպես սնվի, կարծես ռեստորան են գնացել: Մեր ժամանակ գեներալիտետը տուշոնկա էր տանում տուն, որ տնեցիները սովից չմահանան: 

- Ձեզ նաև մեղադրում են, որ գրագողություն եք անում և կրկնում եք նախկին ընդդիմադիրների խոսքերը:

- Եթե ձեզ թվում է, որ Լենինն իր աշխատությունների մեջ չի օգտվել Ռուսսոյի, Դիդրոյի կամ Չերնիշևսկու մտքերից, ապա չարաչար սխալվում եք: Ես լուսավոր տղա եմ, հո չէի բռնելու ու օգտվեի ոմանց մտքերից: Ասենք նրանցից, ովքեր ասում էին «մասանդրա», «Կուշտունիցա», «ինչքան ուզենք՝ էդքան խփենք» կամ «իյա, իրո՞ք»: 

- Հիմա ի՞նչ գիրք եք կարդում:

- «Сборник сочинений лаивов Никола Пашиняна»:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   10890 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ