...

Բլից-վիրտուալ. Նաիրա Զոհրաբյան

Բլից-վիրտուալ. Նաիրա Զոհրաբյան

- Տիկին Զոհրաբյան, համաշխարհային լիդերներից ո՞ւմ գործունեությունն եք հավանում:

- Պատմական դեմքերից՝ Հուլիոս Կեսարի և Նապոլեոնի: Հայերից՝ Տիգրան Մեծի, լուրջ գործ է արել: Նաև շատ եմ համակրում Իսրայել Օրուն, նրա նամակները ռուսական արքունիք շատ արժեքավոր են, ներկայումս մեր համապատասխան նամակները գրելիս շատ ենք օգտվում նրա ժառանգությունից: Գործողներից ամենաշատը երկրպագում եմ Պուտինին, Լուկաշենկոյին, «Եդինայա Ռոսիա» կուսակցության քարտուղարին, նույն կուսակցության միջազգային կապերի ու նամակների բաժնի պետին: Իհարկե, իմ համար անհասանելի գագաթ է պարոն Ծառուկյանը: Հայաստանում բոլորը պետք է շատ հաց ու պանիր ուտեն, որ հասնեն պարոն Ծառուկյանին:

- Չե՞ք պատրաստվում ներողություն խնդրել սփյուռքի մեր հայրենակիցներից նրանց վիրավորելու համար:

- Ինչո՞ւ պետք է խնդրեմ: Ես մի հոգուց կարող եմ ներողություն և մեղքերի թողություն խնդրել: Կարծում եմ, հասկացաք, թե ում մասին է խոսքը: Նրանք ով են, որ մեզ մի հատ էլ հանդիմանեն: Մինչ պարոն Ծառուկյանը, ես ու մեր կուսակցության անդամները տարիներ շարունակ պայքարում էինք ապօրինությունների, կոռումպացված քաղաքական գործիչների ու պաշտոնյաների դեմ, նրանք լքեցին Հայաստանը, ինչպես արդեն նշել եմ՝ մի կտոր լափի դիմաց:

- Բայց դուք հատուկ փաստաթուղթ էիք լրացրել, որտեղ խոստացել էիք չանել հայտարարություններ, որոնք կսրեն իրավիճակը:

- Ուրեմն իմացեք՝ ինչ արել եմ, լավ եմ արել: Տրաքվեք: Փոխանակ իրենց քաղաքներում դուրս գան փողոց, պաշարեն Հայաստանի դեսպանատները և հյուպատոսարանները, պահանջեն, որ այս մերժված իշխանությունները հեռու մնան պարոն Ծառուկյանից, իրենց լափը ուտելուց հետո դեռ մի հատ էլ զանգահարում են ինձ և քննադատում մեր գործունեությունը:

- Որպես մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, մտավախություն չունե՞ք, որ ձեր միջազգային գործընկերները կքննադատեն ձեզ, կաշխատեն գործ չունենալ ձեզ հետ:

- Երկնքում և երկրում, Հայաստանում ու աշխարհում ես վախենում եմ մի հոգուց, կարծում եմ կռահում եք՝ ումից: Եթե նրան կալանավորեն, ինձ այլևս ոչինչ չի կանգնեցնի: Ինձ չեն կարող վախեցնել աբստրակտ եվրոպացի պաշտոնյաների ֆուտուրիստական բանաձևերը: Պարոն Ծառուկյանն ասում է, որ գործող իշխանությունները գտնվում են էքզիստենցիալ ճգնաժամի մեջ, և նրանց վերացնելու համար մի հարված է պակասում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2845 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ