...

Ծափ տվեք, արա՛

Ծափ տվեք, արա՛

«Գերիներին դիմավորող քանի՞ ընդդիմադիր պատգամավոր տեսաք, քանի՞ ընդդիմադիր գործիչ տեսաք, գերիների վերադարձով ուրախացող քանի՞ ընդդիմադիր տեսաք», գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

Այո, շա՛տ փիս մարդիկ են այդ ընդդիմադիրները։ Գերիների վերադարձով հեչ չեն ուրախացել։ Համենայն դեպս՝ տեսախցիկների առջև։ Իսկ ահա ՔՊ-ականները՝ հակառակը, տեսախցիկ տեսնելուն պես պարտաճանաչ ուրախանում էին։ Ավելին՝ սրճարաններում ու ռեստորաններում պարտաճանաչ նշում էին այդ փաստը։ Դեռևս գերիների վերադարձից առաջ։ Այդ թվում՝ շա՛տ առաջ։ Ամենօրյա ռեժիմով։ Ե՛վ մեր զինվորների գերեվարվելուց առաջ, և՛ նրանց գերության ժամանակահատվածում․․․ Հետո էլ ուրախ-ուրախ գնացին նրանց դիմավորելու, հետո՝ ուրախ-ուրախ այցելեցին նրանց․․․  Մի խոսքով՝ ուրախ ժողովուրդ են։

Բայց Տարոն Չախոյանի ոճով մի հարց էլ մենք տանք։ Արցախի կորստից ու 105 հազար մարդու բռնագաղթից տխրած քանի՞ ՔՊ-ական տեսաք։ Իշխանություններն անգամ սգո օր չհայտարարեցին։ Չնայած՝ ե՞րբ պիտի տխրելու ժամանակ գտնեին. չէ՞ որ գերիների վերադարձի առթիվ նախապես ուրախանալով էին զբաղված։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2312 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ