...

Ծառայությունների գները նվազել են

Ծառայությունների գները նվազել են

Մատուցված ծառայությունների ոլորտում մարտին 2019թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.3% հավելաճ, իսկ փետրվարի համեմատ՝ 0.1 % նվազում:

Մարտին փետրվարի համեմատ հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների սակագների մակարդակը նվազել է 1.2 %-ով, մարդատար տրանսպորտի ծառայություններինը՝ 0.6 %-ով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 3.8% նվազումով), հյուրանոցային ծառայություններինը՝ 0.3 %-ով, սպասարկման ծառայություններինը (ռեստորաններ, սրճարաններ և համանման կազմակերպություններ)՝ 0.2 %-ով, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայություններինը՝ 0.1 %-ով, իսկ բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների, կենցաղային սարքերի նորոգման, բժշկական, կրթության, կապի, վարսավիրանոցների և անձնական խնամքի սպասարկման սրահների, իրավաբանական ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում, այդ թվում և մայրաքաղաքում, 2020թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է մատուցված ծառայությունների սակագների 0.1 % նվազում։ 

Պաշտոնական տվյալներով՝ մարտին փետրվարի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 0.5% և 2.1 % հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): 

Մարտին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.7 % և 2.3 % հավելաճ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1976 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ