...

Ծեծե՞լ, թե՞ չծեծել. այս է խնդիրը

Ծեծե՞լ, թե՞ չծեծել. այս է խնդիրը

Խորհրդարանում ընդդիմադիր և իշխող խմբակցությունների պատգամավորների միջև վիճաբանության ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասել է. «Մենք ենք որոշելու, թե ընդդիմությունը երբ ծեծ ուտի, էսօր՝ չէ»։

«ՉԻ». Շատ հարուստ գործիքակազմ ունի իշխանությունը ընդդիմախոսների դեմ պայքարում: Թերևս տարածաշրջանում ամենագործիքունակ իշխանությունն է: 

Այդ գործիքակազմի մեջ մտնում են քացի տալը, ձախից «ապերկոտ» անելը, մուրճով գլխին խփելը, իսկ էդ տորթի «վիշինկեն» թքելն է: 

Նայած՝ ով է դիմացը, ըստ այդմ էլ որոշում են հետը ոնց վարվել: Չնայած՝ երեկ քպ-ականները մեծահոգի են գտնվել. որոշել են չծեծել ընդդիմադիրներին: Ասել են՝ լավ, էսօր գնացեք, ապրեք: 

Իսկ Վահագն Ալեքսանյանին մալադեց. դեռ 30 տարին չբոլորած՝ արդեն հարուստ «մարտական» ճանապարհ է անցել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   841 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ