...

Չէ, ահագին բան չեք հասկացել

Չէ, ահագին բան չեք հասկացել

Ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ գեներալի կոչում հիմա ստանում են նույնկերպ, ինչպես Հոլիվուդում սկսնակ դերասանուհիները ռեժիսորի մոտ դեր:

Ես ճի՞շտ եմ հասկանում, որ նորընծա գեներալիտետը ուղղակի հրշեջ կայանին կից թատերական խմբակ է:

Կլուբնիկը, մայկա-տռուսիկը ու բունկեռի մեջ Աննայի բարոյական աջակցությունը՝ ահա հենց սրանով էր Նիկոլը վերականգնում Ադրբեջանի հետ ռազմատեխնիկայի հավասարակշռությունը»:

«ՉԻ». Ինչպես հայտնի է, Ռուբեն Մխիթարյանը սերտ կապեր ունի փեսա Միքայել Մինասյանի հետ: Նա է նկարահանում Միշիկի՝ համացանցը ցնցող տեսանյութերը: Այնպես որ, շատ տեղին կլինի մենք էլ մի քանի հռետորական հարցեր ուղղենք իրեն:

Ճի՞շտ ենք հասկանում, որ պահածոների դատարկ տարաներով էիք պահպանում Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական հավասարակշռությունը:

Ճի՞շտ ենք հասկանում, որ բանակի գեներալիտետի շքեղ դղյակները իրականում ինժեներական կառույցներ էին և մարմարից էին կառուցվել, որպեսզի ադրբեջանցիները ապակողմնորոշվեն:

Ճի՞շտ ենք հասկանում, որ սահմանից Երևանի փողոցներ զորք տեղափոխելը Քոչարյանի և Սարգսյանի ռազմական տաղանդի ապացույցն է:

Ճի՞շտ ենք հասկանում, որ այդ հրամանը իրականացրած գեներալները որևէ բարոյական առավելություն չունեն Ծերեթելու աշխատավորների հանդեպ:

Ճի՞շտ ենք հասկանում, որ Միքայել Մինասյանը ի վիճակի չէ հասկանալ, թե որ գործողություններն ու անգործությունն էր մեր պարտությունների պատճառը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2097 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ