...

Նոր տարուն Միշիկին ցուցադրեք

Նոր տարուն Միշիկին ցուցադրեք

Ռուբեն Մխիթարյանը, այո, այն նույն Մխիթարյանը, որը պատրաստում էր փեսա Միշիկի շատ «կրեատիվ» տեսաուղերձները, հանդես է եկել առաջարկ-կոչով: Մասնավորապես նա առաջարկում է, որ մասնավոր ալիքները չցուցադրեն վարչապետի ամանորյա ուղերձը: Բայց մեզ դա՛ չի հետաքրքրել: Գրառման մեջ կա մասնավորապես այսպիսի բացահայտում. «Թող ոչ մեկ առաջին պլան չբերի՝ վարչական ռեպրեսիաների պատճառով հետագայում գովազդ չունենալը: ՎԵՐՋԻՆ 2 ՏԱՐԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՓԼՈՒԶՎԵԼ Է ԵՎ ԴՈՒՔ ԱՅՍՊԵՍ, ԹԵ ԱՅՆՊԵՍ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՔ ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ ՎՆԱՍՈՎ: Դուք գիտեք, որ ես դա գիտեմ: Այնպես որ արժանապատվությունը ռեպրեսիայի հետ կապ չունի: Դե ձեզ տեսնեմ»:

Ախ, Ռոմիկ ջան, առաջարկել էիր՝ լավ էիր արել, քեզ ո՞վ է ասել՝ նաև բացահայտումներով զբաղվես:

Փաստորեն, «Արմենիա» կամ «Շանթ» հեռուստաընկերությունները կատաստրոֆիկ վնասով են աշխատում: Այդ դեպքում՝ կասե՞ք՝ ում հաշվին են 2 տարի գոյատևում այդ ընկերությունները:

Չլինի՞ խոսնակ աշխատած Սամվել Ֆարմանյանը և Արման Սաղաթելյանը այնքան գումար են հետ գցել, որ կարող են իրենց նման շռայլություն թույլ տալ: Թե՞ Միհրան Հակոբյանի պատմական աշխատությունների հոնորարներն են ապահովում վնասով աշխատող կազմակերպության գոյատևումը:

«Արմենիան» ճիշտ կանի Նոր տարուն ցուցադրի փեսա Միշիկի խոհարարական բլոգի ամբողջ սեզոնը: Ժողովուրդը մի փոքր կլիցքաթափվի այս մղձավանջի պայմաններում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2274 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ